Չգիտեմ՝ ուշադրություն դարձրե՞լ եք, թե՞ ոչ, բայց Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» («стратегическое терпение»), որը հիմնված է այդ վարչակարգի ունեցած ֆինասնական միջոցների առատության վրա։

Այս եզրն առաջին անգամ կարծես թե կիրառվել է ԱՄՆ պետաքարտուղարի կողմից Հյուսիսային Կորեայի առնչությամբ և, պարզ ասած, ենթադրում է համբերություն կամ սպասում, որի ընթացքում կողմերից մեկն էլ ավելի կթուլանա, իսկ մյուսը կհզորանա և այդպիսով կստանա խնդիրն իր օգտին լուծելու իրական հնարավորություն։

Կարծում եմ՝ Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» («ассиметричное стратегическое истощение») քաղաքականությունը, որը միտված պետք է լինի հնարավորին նվազ միջոցների ծախսով անդառնալիորեն հյուծելու սպասման մեջ գտնվող Բաքվի բռնապետական վարչակարգը ռեսուրսային և բարոյահոգեբանական տիրույթներում նաև հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում։

#ՀավերժականՀայաստանը