Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել
Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում, կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան վարք են դրսևորում: Այս պարագայում ռեժիմի բանաձևը արդյունավետ է աշխատում նաև իրենից դժգոհ շարքային քաղաքացիների վրա, որոնք ապրիորի դառնում են տվյալ բանաձևի պասիվ շահառուները («որ սրանց բռնում են մենք ի՞նչ ենք, որ չբռնեն»): Այս բանաձևը մինչև վերջերս աշխատում էր խիստ արդյունավետ, անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում Քոչարյանի բարձրակարգ փաստաբաններն իրենց միջնորդություններով, ՍԴ-ն իր որոշումով և «վնգստացող դատավորներն» իրենց պահվածքով ամբողջությամբ մերկացնում են դատավարության քաղաքական բնույթը: Այս դատավարությունն էլ հիմնավորում է ռեժիմի «կալանքի բանաձևի» անհաղթահարելիությունը' «բռնել ենք պտի նստես, տանջվես ու մոռանաս իրավական ճանապարհով դուրս գալու մասին»: Նույն բանաձևը փորձեցին կիրառել Արսեն Բաբայանի դեպքում, բայց չաշխատեց այնպես ինչպես աշխատում է 2-րդ նախագահի դեպքում:
Սակայն իշխանությունների' «կալանքի բանաձևը» այլևս ժամանակավրեպ է դառնում, երբ երրորդ նախագահի նկատմամբ հարուցված ծիծաղելի գործից հետո ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա (վստահ եմ Սարգսյանն էլ այդ համոզմունքն ունի): Երեկ արդեն Ռուբեն Հայրապետյանը ջարդուփշուր արեց «կալանքի բանաձևը» բացահայտ ցույց տալով, որ թքած ունի կալանավորվելու հեռանկարի վրա և այսպես Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այսօր արդեն բոլոր մեծ ու միջին գործիչները պատրաստ են նստելու և սպասում են իրենց «հերթին», իսկ նրանց համակիրներն ու աջակիցները գլուխները բարձր սպասում են փողոցային պայքարի մեկնարկին: Փաշինյանի զինանոցը սպառվում է, պետական համակարգը «սաբոտաժ է անում» հեղափոխությանը, ռեժիմի կողմից արված աղաղակող կոռուպցիոն դեպքերը ջրի երես են դուրս գալիս և իշխանությունը կարճ ժամանակ անց «փողոցում գցած է լինելու»:
Հայաստանում անշրջելիորեն իրավիճակ է փոխվել' բոլորս պատրաստ ենք ՆՍՏԵԼՈՒ, ինչքան շատ բռնես էդքան շուտ ես «բռնելու» վերջինը, Նիկոլ: Քեզ տեսնենք»: