Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը խնդիր է դրել՝ գրել երգ, որն իր պոպուլյարությամբ կգերազանցի Jingle Bells-ին։
«Ինչ վերաբերում է Jingle Bells-ին...
Jingle զանգեր, զնգոց զանգեր
Զնգզնգոց ամբողջ ճանապարհին
Օ՛, ինչ զվարճալի է ընթացքը
Մի ձիով, բաց սահնակով...
Համաշխարհային շեդեվր... Լու՞րջ
Եթե այս երգի նպատակային պրոպագանդայի վրա ծախսված գումարի գոնե 1/1000000-ը ծախսվեր Հայաստանի տնտեսության վրա, ապա անգամ Սինգապուրը կնախանձեր մեզ, «Զարթնիր լաո»-ն էլ չէր իջնի թշնամու շուրթերից...
P.S. Նիկոլ ջան, давай не будем...»,– գրել է նա։