ՔՊ-ն Արցախի հարցում չուներ դիրքորոշում, երբ ես այնտեղ էի, չուներ դիրքորոշում, երբ ես այնտեղ չեմ, չունի դիրքորոշում, երբ արդեն իշխանություն է: Քաղաքացիական Պայմանագիրը շատ հարցերում (գրեթե բոլոր) չուներ հստակ մշակված քաղաքականություն: Հիմա էլ բոլոր ուղղություններով հընթացս իմպրովիզա անում: Իշխանափոխությունից հետո իմ մտավախություններից մեկը, որը ես առիթ եղած ժամանակ կիսել եմ ՔՊ վերնախավից մի քանիսի հետ, այն էր, որ նման բացերը կլրացվեն ՀԱԿ-ի կադրերով ու քաղաքական մոտեցումներով:
Իգիթյանի ասածները լրիվ տրամաբանորեն տեղավորվում են վերոնշյալ մտավախության մեջ: Մի զարմացեք: Շուտով կխոսվի այն մասին, որ ինչի եք խառնվել իրար, «ամենակարող» միջազգային հանրությունը կզսպի Ալիևի հերթական ագրեսիան, իսկ մենք պետք է լինենք ամենախաղաղասերն ու ամենահյուրընկալը' սկզբից Ադրբեջանի ԼՂՀ համայնքին կընդունենք բանակցություններում, հետո էլ փախստականները կգան:
Հ.Գ. տարիներ առաջ իմ լավ ընկերներից մեկն ինձ ասաց (բառացի չեմ հիշում, բայց բովանդակությունն էս էր)' «ԼՏՊ-ն հեռացել է, իրա վրա ունենալով, Արցախյան հարցում զիջումների գնացողի պիտակ ու դա ճիշտ է: Դա պետք է լինի ՀՀ բոլոր ղեկավարների սարսափը, որ էս հարցում ներում բեկում չի լինելու»: Թե ինչի՞ հիշեցի հեռավոր 2004ը ))
Հ.Գ.Գ. առաջին նախագահի' Արցախյան հարցի կարգավորման հետ իմ անհամաձայնությունը չի փոխվել:
#ArtsakhStrong #KarabakhNow
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից: