Երևանում ամանորյա միջոցառումների կազմակերպման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 325 797 100 դրամ կամ շուրջ 680 000 դոլար, որից 290 հազար դոլարը հատկացվելու է Գորան Բրեգովիչի համերգի ու Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը վառելու համար... Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը՝ "За чей счет этот банкет ?"... Թե ու՛մ հաշվին են գործող իշխանությունները պարոն վարչապետի գլխավորությամբ, ով իր facebook-յան էջով է գովազդում Բրեգովիչի համերգը, իրենց թանկարժեք երազանքները կյանքի կոչում' բոլորին է հայտնի... Ընդհանրապես, իշխանությունների' հարկատուներիս հաշվին, վերջին շրջանում իրենց մատուցված "կայֆերը" բավական տգեղ են դիտվում...
Հարավային Կովկասի ամենահարուստ բյուջե ունեցող Հայաստանի մայրաքաղաքը անցյալ տարի իր ամանորյա զարդարանքով և ձևավորումով շատ հետ էր մնում և՛ Բաքվից և՛ հատկապես Թբիլիսիից... Հիշեցնեմ, որ անցյալ տարի Երևանի Ամանորյա միջոցառումների համար հատկացված գումարը կազմել էր 222 351 800 դրամ, որից 71-85 միլիոն դրամը ծախսվել էր նոր տոնածառի ձեռքբերման և տեղադրման վրա...
Ի դեպ, երբ Հայաստանի իշխանություններն ուղղակի նախաամանորյա էքստազի մեջ են և իրենց "ծախսերի" մեջ չեն սահմանափակում, պաշտոնական տվյալների համաձայն 2019 թ-ի 9 ամիսներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32,6 միլիարդ դրամ կամ շուրջ 68 միլիոն դոլար. խոսքը մուտքերի և ելքերի տարբերության մասին է։ Դա այն գումարն է, որն ուղղակի ներդրումային հոսքերի արդյունքում մնացել է Հայաստանի տնտեսության մեջ... Իսկ դա նշանակում է այն, որ դա ավելի քան 28,7 միլիարդ դրամով՝ մոտ 60 միլիոն դոլարով քիչ է, քան 2018 թ-ի նույն ժամանակահատվածում... Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների' անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն դոլար... Սա նշանակում է, որ Հայաստանում ներդրում անողներ գրեթե չկան... Կապիտալի վերաբաշխման, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու հայտարարությունից հետո անսպասելի չէին այս արդյունքները... Սակայն այս ժանտախտի ժամանակ մեր իշխանավորները վարչապետի գլխավորությամբ խրախճանք են կազմակերպում. պարոն Փաշինյանի սիրտը, եթե որոշ ժամանակ առաջ ընդամենը միայն լավ խորոված էր ուզում, ապա վերջերս չարթերային չվերթներով ԱՄՆ մեկնեց, Լա Սկալա գնաց, իսկ հիմա էլ Ամանորը Բրեգովիչի հետ դիմավորել է ուզում...
Դեմ չէի լինի պարոն Փաշինյանի "բուրժուական կայֆերին", եթե ընդամենը մեկ օր առաջ իրեն բնորոշ ճարպկությամբ չփորձեր համոզեր Գյումրիի 2805 տնակներում բնակվող ընտանիքներին, որ պետությունը հաջորդ տարի իր պարտականությունը անօթևանների դեմ կկատարի՝ 148 տնակերում բնակվող ընտանիքներին տուն կտրամադրի և վերջ...Հետաքրքիր է, ի՞սկ մյուսների մասով ի՞նչ է անելու պարոն Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ խիստ քննադատում էր նախորդներին, երբ վերջիններս ևս խոսում էին իրենց պարտականությունների մասին՝ արհամարհելով դե-ֆակտո իրավիճակը...
Հ.Գ. Ըստ վերջին տվյալների' “հեղափոխությունից” հետո, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6,7 միլիարդ դոլար, այժմ այն հասել է 7,3 միլիարդ դոլարի...
Փաշինյանի «բրեգովիչյան» խրախճանքները, անօթևանները և ներդրումային կոլապսը
12:55 - 9.Դեկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
22/10/24 08:00
Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»
17/10/24 12:35
Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար
16/10/24 20:54
Իր դերն այդ պատմության մեջ ընդամենը կլասիկ լռությունն էր, որպեսզի Փաշինյանի ծրագիրը չխափանվեր. Արթուր Խաչատրյանա
27/09/24 15:50
Հայկական օրացույցի սևն ու կարմիրը․ Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը․ Անդրանիկ Թևանյան
27/09/24 12:23
44-օրյա պատերազմի տարելիցին Աննա Հակոբյանը տեղադրել է Փաշինյանի հետ ժպիտներով հաճելի զբոսանք Նյու Յորքում (տեսանյութ)
25/09/24 11:50
Փաշինյանի ելույթը Սփյուռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրություն, սխալ վայր
24/09/24 10:24
Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը. Սուրեն Սուրենյանց
21/09/24 10:00
Ներողություն բոլոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կգործենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
20/09/24 14:15
Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները
19/09/24 12:59
Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան