ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:
Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով: Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ ռեժիմի ներկայացուցիչ»: Իհարկե, համարժեք պատասխանը նա ստացավ հենց դահլիճում:
Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:
Ո՛չ Վահանը, ո՛չ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կհնչեն «նոր Հայաստանի» Ազգային ժողովում:
Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը...: Խելքի՛ աշեցեք»: