Մենք պիտի իմանանք, թե ինչին ենք պատրաստվելու։
Բրատիսլավայի հանդիպման մասին ոչինչ չասող հաղորդագրություն պատրաստելն իրոք արվեստ է։
Բայց նախօրեին Ադրբեջանի տարածած «վերջնագրից» հետո մենք պե՜տք է իմանանք բանակցությունների հիմնական բովանդակությունը, հասկանու՞մ եք։
Բացատրեմ թերի ինֆորմացիայի բացասական կողմը. երբ ինֆորմացիա չկա կամ թերի է, առաջ են գալիս ենթադրությունները։
Ի՞նչ գնահատականի արժանացավ Ադրբեջանի դիրքորոշման փաստաթուղթը։
Մենք ունեի՞նք հակակշիռ փաստաթուղթ/դիրքորոշում։
Հնգակողմ փաստաթղթում ի՞նչ էր գրված։ Ստորագրվե՞ց այն։
Մենք պիտի իմանանք, թե ինչին ենք պատրաստվելու։
Ասում եք՝ խաղաղությա՞ն։
Ասում եք, թե խոսել եք համեստ արդյունքի՝ լրագրողների փոխայցելությունների մասին։ Լու՞րջ։ Այն լրագրողների, որ Քարվաճառն ու Շուշին իրենցն են համարում։ Այն լրագրողների, որ Արցախ գնալը որակում են հայրենիք վերադառնալ։ Լու՞րջ եք ասում...