Պաշտոնական Երևանը շատ երկար է մտածում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկություններ տալու շուրջ։ Այս զգուշավորությունը պիտի որ պատճառներ ունենա։ Տպավորություն ունեմ, թե սպասում են ինչ-որ տեղ, ինչ-որ բան պայթի, նոր այդ շորշոփի տակ փորձեն հնարավորինս աննկատ «սղցնել» հանդիպման արդյունքների մասին լուրը։ Չի ստացվելու։
Ուզում ես խմած-քնած նկար դիր, Նիկոլ Փաշինյան, ուզում ես՝ տիեզերագնացի սկաֆանդրով լայվ մտի, միևնույն է չես կարողանալու փախչես պետական ու ազգային օրակարգի ամենակարևոր հարցից։ Հերիք է ծամածռություններով զբաղվես։ Պատասխանի ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում։