Ադրբեջանը հուշագիր է տարածել ԵԱՀԿ քարտուղարությունում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իր տեսլականի վերաբերյալ:
Այսպես, հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, իսկ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի կազմում: Դրա դիմաց Ադրբեջանը բացում է հաղորդակցության ուղիները:
Ադրբեջանը նշում է, որ խաղաղ կարգավորումը տեսնում է ՄԻԱՅՆ այս շրջանակի մեջ:
Բրատիսլավայում այսօր նախարարներն հանդիպում հիմա կայանալո՞ւ է: Մենք մեր դիրքորոշումը ներկայացնելո՞ւ ենք, թե, ինչպես նշել էր Փաշինյանը, կառուցողական չի մեր մոտեցումների մասին խոսելը:
Ի դեպ, Ադրբեջանն իր այս դիրքորոշումը տարածում է Մամեդյարով-Լավրով հանդիպումից անմիջապես հետո: