ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի կողմնակիցներին դատարաններ շրջափակել, դատավորին վայր գցել կարելի է, իսկ երիտասարդներին ազգային հարցերի համար բողոքի ցույց անել, չի կարելի:
Արդյունքում պոպուլիստը հեծնել է պողոսների մեջքին ու բարձրացել իշխանական բուրգի գագաթին:Այսօր եւս մեկ անգամ արձանագրեցինք, որ թե «նոր Հայաստանի», թե 3 միլիոն վարչապետների մասին սիրակեզ հայտարարությունները միֆ էին՝ ստի փուչիկ:
Հ.Գ. Հիմա ոստիկանը ո՞ւմն է, իհարկե, ոչ հասարակությանը, այլ Նիկոլինն ու իր թիմինը:
Խեղճ ոստիկաններ եւ խեղճ պողոսներ»: