Ստիպում եք գրել:
Գրիբոյեդո՛վ: Կամ՝ Սնկակերյան:
Ոչ մի՝ հետին իսկ միտք չունեմ համարելու արձանի ներկելը մի մեծ հայրենասիրական գործողություն, բայց.....
Նաև բացարձակ անհասկանալի է ինձ սրբազան վրդովմունքը ու բացականչական տրամադրությունն այս՝ մեծ հաշվով կոմիկ իրադարձության շուրջ:

Ուրեմն, նախ՝ ճիշտ կլինի մի քիչ թուլանանք ու մի քիչ սառենք: Արձանները կարմիր ներկից չեն մեռնում:
Հետո մի հատ հասկանանք ո՞վ էր այդ մեեեեծն, ահավոր մեեեծն Գրիբոյեդովը: Ռուսական մի չինովնիկ և տասներորդական կլասի մի գրող: Հանգիստ, մի վրդովվեք: Սա ընդամենը փաստ է: Անկախ արձան ներկելու պատմությունից, նախ մարսենք այդ փաստը: Համաշախրահյաին պատմության տեսակետից Գրիբոյեդովը ոչ ոք է, մի դատարկ տեղ: Որպես գրող նա ոչ մեկին պետք չի, բացի գրականության պատմության արխիվիստներից: Ոպես գործիչ՝ մեծ հաշվով նույնպես: Սա անցանք: Սրբազան սարսուռը թարգեցինք մի անվան առաջ, որը ոչինչ արժի:

Երկրորդ՝ մեր սիրեի ռուս ընկերները, իրենց միայն հայտնի կամ անհայտ պատճառներով որոշել են մի իսկական արշավ սկսել Նժդեհի հիշատակի դեմ: Էլ Ալիևի ձեռը թուղթ են տալիս, խոսացնում, էլ Ռեգնումում անիմաստ ու երկար հոդվածներ են գրում, նույնիսկ՝ հանձնաժողով առաջարկում ստեղծել Նժդեհի հարցով: Սադրանք են կազմակերպում Արմավիրում.....: Այսքանից հետո համարել, որ սա մտածված քաղաքականություն չի.....Եսիմ: Դե եթե շատ եք ուզում, կարանք: ....

Հիմա:
Մենք հայերս մի մազալու ու հուզիչ սովորություն ունենք: Մեզ միտ թվում է, որ ռուսները, ամերիկացիները, մյուսները չեն հասկանում ինչ են անում: Իրանք չեն հասկանում, որ մենք լավն ենք, իրանց շատ ենք սիրում: Այ, որ մենք լավ բացատրենք, բաց նամակ գրենք Գորբաչևին, Հռոմի պապին, Տրամպին, իրանք կհասնան: Մոլորության մեջ են:
Սրանով, ի դեպ, մենք ավելի ենք վիրավորում ռուսներին ու մյուսներին քան ընկեր Սնկակերյանի արձանը կարմիրով զարդարելուց: Որովհետև մենք՝ մի բուռներս մտածում ենք, որ դարավոր կայսրությունը մեզնից հիմար է, ու չգիտի թե ինչի ուզում: Լուրջ, մի պահ մտաբերեք:

Հիմա էս իմաստով, Շահենի արածը թեկուզ և նույնպես մանկամիտ կարող եք գնահատել, բայց պատկերացրեք նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն, ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, և մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, "բզբզում է": Ու դրան ի պատասխան մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան օ՛ մեծն Գրիբոյեդով թեմայով տառապելը: Լավ գոնե Դոստոևսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոևսկին էլ մեկ է, բայց նա գոնե իրոք համաշխարհային ճանաչում ունեցող գրող է:

Ատամ ցույց տալ էր թե ոչ արձան նախշելը, չգիտեմ: Բայց համենայն դեպս ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով: Բայց սրբազան վրդովմունքը հաստատ էն ռեակցիան չի, որն այստեղ սազական է:

Ասենք թե մի դմբո էնտեղ Նժդեհի հուշատաղտակն է վնասել, ստեղ էլ մեկը՝ Գրիբոյեդովին է ներկել: Հետո՞: Ի՞նչ է այստեղ այդքան ահասարսուռ:

Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի....:
Բա որ շվեդական Մարդուկ բլեկ-մետալ խմբի վերջին ալբոմը լսած լինեիք, ինչ էիք անելու: Յանի էդքան նուրբ մի եղեք: