Ինձ թվում է, որ Արսեն Թորոսյանը մանիպուլացնում է ոչ այդքան քաղաքացիներիս այլ նաև իշխանությանը, քանի որ էն ինչ ինքը ասում է, դա աբսուրդ է մի շարք պատճառներով :
Փաստացի Արսեն Թորոսյանը անում է հայտարարություն, որը չպետք ա աներ, քանի որ կան լիքը հաշվարկներ, սկսած բյուջեի մուտքերից ավարտված դեֆիցիտի չափով :
Այս 6 %-ի տակ պետք ա լինեին թվեր, հաշվարկներ, մեթոդաբանություն, պետք է պետական ապարատը աշխատեր, կատարվեր ռիսկերի գնահատում, հասկանային ապահովագրություն-պետություն հարաբերությունների ֆորմատը, մի գուցե 6 % ը քիչ է, մի գուցե շատ է, մի գուցե պետք է 4 % իսկ մնացածը հնարավոր է բաշխել այնպես, որ քաղաքացիների վրա ավել 2 % ավել բեռ չլինի : Պետք ա հաշվեն, թե հավելյալ հարկ մտցնելուց որքան մարդ կգնա ֆրիլանս, ոնց դա կանդրադառնա մարդկանց մաքուր եկամուտի վրա, ամեն կետով ռիսկերը հստակ պետք ա գրված լինեն :
Ստացվում է մի իրավիճակ, երբ Արսեն Թորոսյանը ասում ա "Ես առողջապահության նախարար եմ, էկոնոմիկայի նախարար եմ, տնտեսական բլոկ եմ, սոցապ նախարար եմ, հարկադիր եմ" :
Սա ավելի շատ նման է ամբողջ կառավարության վրա բոչկա գլորելուն, ու ես վստահ եմ, որ նման օրինագիծ ԱԺ մտնելուց այն ջարդվելու է մտցնողի գլխին, դեմ են արտահայտվելու բոլորը, այդ թվում Իմ Քայլը դաշինքի պատգամավորները, առավել կոպիտ դեմ են արտահայտվելու տնտեսական բլոկի պատգամավորները :
Ու Արսեն Թորոսյանը այսքանը գիտակցում է, սակայն սա միայն սկիզբն է : ԱԺ ում ջարդվելուց հետո ամեն անգամ երբ առողջապահության հետ կապված վատ թվեր հրապարակվեն, Արսեն Թորոսյանը սկսելու է մեղադրել բոլորին, ու միջին ստատիստիկ ընտրողը դրան հավատալու է :
Կա նաև երրորդ ճանապարհ, այս շուխուռների տակ դեկտեմբերի 15-ից հետո ինչ որ օրինագիծ են ընդունում, որը այլ պայմաններում անհնար կլիներ ընդունել :