Չենք մոռացել չէ՞, թե նոր իշխանությունները մայրաքաղաքում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու համար ինչպես էին պրոպագանդում շինթույլտվությունների «մեկ պատուհանի» սկզբունքը։ Ուղղակի պատահաբար մոռացել էին տեղեկացնել, որ ներդրված է ավելի առաջավոր սկզբունք․ «Մտցրու Կամազը հետևի դռնից, ստացի՜ր դրական պատասխանը առջևի պատուհանից»։ Գուցե անփորձ էր քաղաքապետը, դրա համար չի գիտակցել, թե ինչ է անում։ Ոչ, եթե դա պատահականություն լիներ, ապա չէին թաքցնի հանրությունից, ու համառորեն չէին փորձի կոծկել, երբ այդ թեմայով արվում էին բացահայտումներ։ Գուցե ունեին արդարացում, թե այդ Կամազներն իրենց տուն չեն տարել, քաղաքին են նվիրաբերվել։ Սա էլ համոզիչ չէ, քանի որ եթե դա դրական բան համարեին, անմիջապես «լայվ» կմտներ վարչապետն ու կազդարարեր հեղափոխության հերթական հաղթանակի մասին։ Այնուամենայնիվ մի հարցում իսկապես անփորձ են, որ հաշվի չեն առնում հայտնի կարգախոսի նախազգուշացումը․ «Գողինն ու անբարոյականինը քառասուն օր է»։ Ու անբարոյականությունը միայն արարքը չէ, այլ այն, որ նախկիններին մեղադրել ես հենց այդ նույն բանի մեջ, որ հանցավոր համաձայնություն ես համարել «Երևան» հիմնադրամին փոխանցված նվիրատվությունները։ Չէ՞ որ նախկիններն էլ այդ գումարները տուն չէին տարել, այլ ծախսել էին հանային նշանակության տարբեր ծրագրերի իրականացման համար։ Անբարոկանություն է, երբ հետևողականորեն դուրս ես մղում «Սանիթեքին» մեր երկրից, առաջացնում միջազգային սկանդալ, քանի որ նրա հետ կնքված պայմանագրի ժամկետը չէր լրացել, տանում ես այդ ընկերությունը սնանկացման, որպեսզի նրա վճարած տուգանքներով Կամազներ գնես ու մայրաքաղաքային սանմաքրման ընկերություն հիմնես։ Անբարայականություն է, երբ աղբահավաք մեքենաների գնման մրցույթային պայմանների փոփոխման մի այնպիսի աճպարարություն արեց քաղաքապետը, որպեսզի կարողանա գնել իր ցանկացած ընկերությունից ու իր ցանկացած պայմաններով։ Անբարոյականություն է, երբ հաջորդ տարի աղբահանության համար ավելի շատ ծախս է անելու քաղաքապետարանը, քան «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրով էր նախատեսված։ Դե իհարկե, եթե սանմաքրման տնտեսությունը չլիներ քաղաքապետարանի ենթակայության տակ, հո չէին ասելու՝ «Նվիրի՜ր Կամազները «Սանիթեքին», ստացի՜ր շինթույլտվությունը քաղաքապետից»։ Հետո էլ զարմանում ենք, որ օտարերկրյա ներդրումները խայտառակ ձևով պակասել են։ Ու ամենացավալին այն է, ոչ երբ ամիսներ առաջ Հայկ Մարությանի հանդեպ լարվածությունն ավելի էր ուժգնացել, Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրեց «օնլայն» խորհրդակցության, որպեսզի պասերով բացատրեին, թե ինչքան լավ է աշխատում քաղաքապետը ու ինչքան անհասկացող են նրան քննադատողները։ Մենք հո գիտենք, որ ոչ միայն քաղաքապետը, այլ վարչապետի ողջ թիմը հայտնվել են պատասխանատու պաշտոնների Փաշինյանի հանրային վստահության հաշվին, ու ամեն անգամ այդ վսահությունը վարչապետը մաշում է իր այս կան այն ապաշնորհ թալանչի թիմակցին պաշտպանելու համար։ Իսկ ո՞վ է ասել, որ եթե շինթույլտվության համար կարելի էր պայմանավորվել «Կամզով», ու դա փորձել գաղտնի պահել, նույն այդ գործարքի համար շատ ավելի մեծ գումարներ չեն վճարել ճամպրուկներով, եթե արդեն ունակ են խախտում անելու։ Ու ով է ասել, որ դա չի արվել նրա համար, որ եթե հանկարծ բռնվեն չէին արդարանալու՝ ինչ արել ենք հայրենիքի համար ենք արել, մայրաքաղաքի համար գույք ենք ձեռք բերել։ Ախր դա էլ է գողերի ռեպերտուարից, որ փոքր ու «ազնիվ» հանցանքը խոստովանում են, որպեսզի չբացահայտվի մեծ հանցանքը։
Ու հիմա Փաշինյանը ստանում է իր արարքների պատասխանը, երբ իր պաշտոնավարման տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա նվիրատվություների ժամանակ գրանցվել է վերջին տարիների ամենացածր արդյունքը։ Աշխարհի աչքում խայտառակ արեցին «Հայաստան» հիմնադրամը, դրանով իսկ վստահությունը պակասեց։ Փորձեցին այդ վստահությունը վերականգնել, թե իրենց իշխանության օրոք նման բան չի լինի, սակայն ամեն օր նոր իշխանությունների կոռուպցիայի սկանդալային պատմություն է ի հայտ գալիս, էլ ինչո՞ւ պետք է վստահեն այս իշխանությանը։ Թեպետ ճիշտ չէ՝ այսօրվա հանգանակության գումարը գնահատել սոսկ բացարձակ թվերով։ Եթե մենք հաշվարկը կատարենք համադրելի ցուցանիշներով, որ այսօրվա մեկ դոլարը տաս կամ քսան տարի առաջվա մեկ դոլարը չէ, կյանքն էլ առաջ է գնացել, աշխարհը զարգացել, կհասկանանք, որ այդ հավաքված գումարը նախորդներին ավելի շատ է զիջում։ Ու վիճակը փրկելու համար Փաշինյանը դիմելով սփյուռքահայ մի քանի հայտնի դեմքերի, փորձում է ցույց տալ, թե այդ սխեմայով ավելի շատ գումար կհավաքվի, անհաջող փորձ է։ Նախ պարզ է, որ չի հավաքվի, և հետո, հիմնադամը համահայկական է կոչվում, որ դրան, անկախ գումարի չափից, մասնակցի համայն հայությունը։ Եթե այդ գումարը հավաքվում է հիմնականում մի քանի հոգու միջոցով, ապա դա կարելի էր անել նրանց հետ բանակցելով ու կոնկրետ նպատակային ծրագրերի համար աջակցություն հայցելով։ Ինչո՞ւ Փաշինյանի կոչն անտեսվեց՝ համայն հայությամբ կանգնել «Նոր» Հայաստանի կողքին, սա է կարևոր, որը խորհելու տեղիք է տալիս, այլ ոչ թե ինչպես իրեն փրկեն մի քանի հոգին։
Ու որ ամենավտանգավորն է մեր իրականությունում դա նա է, որ հայտնի ասույթում գողն ու անբարոյականը տարանջատված են, իսկ հիմա իշխանության են եկել անբարոյական գողերը, ու մի նորմ չկա, որ իրենց հետ կպահի այս կամ այն գողությունն անելուց, ու ոչ մի երաշխիք չկա, որ իրենց արածը կոծկելու համար շառը չեն գցի ուրիշների վրա, ու եթե հարմար ուրիշ չգտնեն նախկինները կան ու կան։
Ու պատահական չէ, որ իշխանությունները կատաղի պայքար են մղում «օրենքով գողերի» դեմ։ Քանի որ հասկանում են, որ անգամ հանցագործություն կատարելիս կան որոշակի չգրված օրենքներ, սահմաններ ու ցենզուրա, որը չեն անցնի, իսկ նոր իշխանությունները ուզում են գողանալ առանց բարոյական նորմերի ու կանոների։
Ամեն անգամ Փաշինյանն իր հանրային վստահությունը մաշում է՝ այս կամ այն ապաշնորհ ու թալանչի թիմակցին պաշտպանելու համար
11:28 - 2.Դեկտեմբեր.2019
Աղբյուր՝
https://www.facebook.com/photo.php?fbid=412787422959395&set=a.115164486055025&type=3&theater
Առաջարկում ենք նաև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
07/12/22 13:35
Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին. Վահե Հովհաննիսյան
28/01/21 21:40
Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրգործ են կարում «հայահավաքի» մասնակիցների վրա. Ռուբեն Մելիքյան
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան