«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը հեռավոր ուղևորությունների մեկնում էր օլիգարխների կողմից անհատույց տրամադրվող ինքնաթիռով: Նույնը չանելու համար Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեկնեց վարձակալած ինքնաթիռով, և թե՛ ՔՊ-ականները, թե՛ մենք աջակցեցինք այդ նպատակի համար 300 հազար դոլարի հանրային միջոց ծախսելուն (թեև որոշ օլիգարխներ ուրախությամբ անվճար կտրամադրեին իրենց մասնավոր ինքնաթիռները):
Բայց այժմ ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ-ականները ողջունում ու պաշտպանում Երևանի քաղաքապետարանի կողմից օլիգարխի նվիրած «ԿամԱԶ»-ները ընդունելը, որը, ընդ որում, զուգորդվել է այդ օլիգարխների օգտին իրականացված որոշակի վարչարարությամբ (թեև այս երկու իրադարձությունների կապն ապացուցված չէ):
Հարգելի իշխող կուսակցություն, հիմա ասեք՝ հասկանանք, դուք հանրության կողմից օլիգարխների նվերներ ստանալուն կո՞ղմ եք, թե՞ դեմ»: