Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սփյուռքը չի վտահում Փաշինյանին: 9.8 մլն դոլար՝ սա է իրականությունյը:
Համահայկական հիմնադրամին նվիրաբերած գումարների մասով էլ գլուխ գովելու տեղ չկա, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք այդ գումարները հասնում էին 30 մլն դոլարի:
Չկա այն «աննախադեպը», ինչին դուք այդքան սպասում էիք իմ «հպարտ» քաղաքացիներ:
Չկան սփյուռքահայ ներդրողների հերթերը, չկան ներդրումներ ու չէին էլ լինելու, դրան միայն Դուք էիք հավատում:
Գնացեք հարցրեք ձեր վարչապետից բա ո՞ւր մնաց Սփյուռքի աննախադեպ աջակցությունը: Հիմա չկա 50/50, կոռուպցիա, Մարտի 1-ը բացահայտված է, ինչո՞ւ Սփյուռքը փող չի տալիս»: