«Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր` նոյեմբերի 27-ին, այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան:

«Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Աննա Հակոբյանը