Բաժանվելիս Յուջինը տասնյակ անգամներ համբուրեց Քրիստինային:
-Դու կմոռանա՞ս ինձ,-հարցրեց Յուջինը:
-Ո՛չ, դու՛ ինձ կմոռանաս: Բայց հիշիր մի բան, սիրելիս. Դու ամեն ինչ ստացար ինձնից, այնպես չէ՞, այժմ թող ես լինեմ քո փայտյա հավերժահարսը: Իսկ մնացածը հասարակ բան է…
Յուջինը վերադարձավ հյուրանոց սրտի կսկիծով, որովհետև նրանք զգացել ու վայելել էին այն ամենը, ինչ զգալու և վայելելու էին: Քրիստինան իր ամառը անցկացրել էր նրա հետ: Նա իրեն լրիվ հանձնել էր Յուջինին: Այժմ ուզում էր ազատ լինել՝ աշխատելու համար: Յուջինը այդ չէր կարող հասկանալ, բայց գիտեր, որ այդպես էր...

Թեոդոր Դրայզեր «Հանճարը»