Բա չիմացաք․․․
Մի քիչ ֆանտաստիկայի ժանրիցա, բայց՝ փաստ։
Կանգնած էի մայթեզրին, իսկ մի քանի մետր այն կողմ աղբատարը աղբն էր դատարկում, մի քիչ հեռու էլ մի տաքսի էր կանգնած՝ վարորդն էլ մեջը։ Մեկ էլ օրը ցերեկով, լրիվ ափաշքյարա, վարորդը իջեցրեց կողապակին ու պաբիրոզի տուփը շպրտեց գետնին։ Հեռվից բռնեցի վարորդի հայացքը ու կիսամուննաթով մատնանշեցի տուփը, ասելով՝
- խի՞ ես զիբիլդ թափում գետնին, աղբամանները կողքդ են։
Մեքենայի մեջից ինչ որ անհասկանալի ժեստիկուլյացիաներ արեց ու ինչ որ բան մռթմռթաց, բայց տեղից չշարժվեց։
Ես չհանձնվեցի՝
- դե հիմա վերցրու ու տար գցի զիբիլը։
ԳԻՏԵ՞Ք ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ
Դուրս եկավ մեքենայից, վերցրեց, տարավ նետեց աղբամանը, մոտեցավ ինձ ու ասեց՝
- ախպեր, ինչը ճիշտա՝ ճիշտա, լավ բան չարեցի։
- շնորհակալ եմ, ասեցի ու շարժվեցի առաջ, այն հույսով՝ որ հաջորդ անգամ կհիշի այս միջադեպը ու էլ չի կրկնի՝ անծանոթից նկատողություն չստանալու համար։