Ադրբեջանցի ԿԳԲ-շնիկը բլոգերի անվան տակ հայկական եկեղեցում երբ թռնում է ՀՀ վարչապետի «դեմքին», դա նրանից է, որ թշնամին լավ տեսնում է, որ ոչ միայն ԱԱԾ-ն է բարոյալքված, այլև Հայաստանում այլևս գոյություն չունի կառույց, որը նվազագույն ողջամիտ ժամկետում կտա համարժեք ու մի բան էլ ուժեղ տեղեկատվական և քարոզչական պատասխան: Որովհետև թշնամին տեսնում է, որ Ադրբեջանի հակաքարոզչությանը դիմակայող երբեմնի ուժեղ տեղեկատվական ՊՈԱԿ-ն էսօր ֆեյքերի ֆաբիկա է դարձել, որի աշխատողների թվում, ըստ ԱԱԾ-ի, նաև շպիոններ կան, և էդ ֆեյքերը զբաղված են միայն «փրկիչի» խաթրին կպնողներին հայհոյելով:
Երեկ միմիայն անկախ փորձագետների շնորհիվ տեղեկացանք, որ բլոգեր ներկայացածն իրականում Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից է, բայց էդ նույն ՊՈԱԿ-ը ափալ-թափալ հերքել էր, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ համացանցում տարածված «գժի թուղթը» կեղծ է:
Մինչդեռ ժամանակին էդ կառույցը լրջագույն տեղեկատվական օպերացիաներ էր անում՝ սկսած միջազգային համալսարաններում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պլանավորված հակահայ օպերացիաների տապալմամբ, միջազգային կառույցներում Ցեղասպանության թեմայով Թուրքիայի աշխատանքի խաթարմամբ մինչև Ստրաբուրգում Հեյդար Ալիևի ֆինանսավորմամբ ստեղծված «միջազգային իրավապաշտպան հիմնադրամի» ղեկավարին մինչև Ստրասբուրգի քրեական դատարաների դռները հասցնելը:
Սա բաց ինֆորմացիա է, կարող էք դուք էլ գտնել ու հետևություններ անել, ինչպես նաև ճշտել տեղեկացված փորձագետներից : Եվ տեսնել թե ինչ է արվել առաջ ու ինչ է արվում հիմա մեր՝ հարկատուներիս, հաշվին կրկնապատկված բյուջեով ֆեյքեր բուծող տեղեկատվական ՊՈԱԿ-ում:
Հավելեմ, որ նշածս «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարության անգործությունը միայն իրենց աշխատանքային այդ պարտականություններին չի վերաբերում, նրանք, լկտիաբար խախտելով բոլոր ժամկետները, հրաժարվում են պատասխանել իրենց ուղղված հարցումներին՝ կապված պետական միջոցների վատման հիմնավոր կասածի հետ:
Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ էս կառավարության իբր թափանցիկ գործելաոճի մասին:
Կհանդիպենք դատարանում:
Կից նյութն այստեղ՝ Ճշտում ենք ինֆորմացիան' արդյոք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին անվտանգության ծառայող է, թե ոչ, իսկ վարչապետի հետ հանդիպումը բաց է եղել. Վլադիմիր Կարապետյան