Ժողովուրդ, հետևո՞ւմ եք էս հայերեն լեզվի և պատմության առարկաների իրադարձություններին։ Իմ կարծիքով՝ էդ ԿԳՄՍ-ն էսօր երկրի թիվ մեկ իրադարձությունների կենտրոնն է, որտեղից ամեն օր մի շոկային լուրի կարող ես սպասել։

Արայիկ Հարությունյանն ու իր «սորոսական» Արևիկն էնքան ագրեսիվ են տրամադրված, որ նույնիսկ դասախոսների հետ հանդիպմանը նախարարը չթաքցրեց, որ չի էլ ուզում վերանայել իր որոշումը, նպատակ չունի նահանջել իր ծրագրերից ու, մեծ հաշվով, ձևի համար է հանդիպել դասախոսներին։

Ու էդքան մեծամիտ, էդքան կոպիտ ու էդքան դեմագոգ։ Մի դասախոսի ասաց․ «Ես Ձեզ հիշում եմ, դուք տրանսպորտի թանկացման ժամանակ 100 դրամ ակցիային չեք մասնակցել»։ Այսինքն՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորին հայեց լեզվի ու պատմություն առարկաների պարտադիր դասավանդման հարցով հանդիպման գլխավոր հակափաստարկն այն է, որ պրոֆեսորը ժամանակին ակտիվիստ չի եղել։

Արայիկ Հարությունյանն իրականում այս իշխանության խորհրդանիշն է ու այս իշխանության գործելաոճի դիդակտիկ նյութ։ Իրենց համար ամենակարևորը ոչ թե մարդու պրոֆեսիոնալ հատկանիշներն են, այլ էդ մարդը իրենց հետ «քայլել» է, թե ոչ, էդ մարդը ակտիվիստ է, թե ոչ։ Ու հենց էդ սկզբունքով էլ ընտրում և պաշտոններ են տալիս մարդկանց։

Իսկ էդ ընթացքում «սորոսական» Արևիկը տակից իր գործը անում է։ Արևիկը մի բանով է զբաղված. նա քանդում է ազգային կրթության համակարգը և դրա փոխարեն դնում անողնաշար համակարգ։ Ցանկանում է այնպես անել, որ բուհեր ընդունվեն առանց քննության, առանց պարապելու։ Դրա ամբողջ իմաստն այն է, որ բուհական համակարգն ամբողջությամբ քանդեն։ Հայաստանի պես երկրներում Սորոսին կիրթ մարդիկ պետք չեն, պետք են կիսագրագետներ, որ հեշտությամբ կառավարվեն։

Նախարարությունը մի հատ Մելի մասին ֆիլմով ամբողջ ժողովրդի ուշադրությունը շեղել է, որ արդյունքում Արևիկը վերջնականապես կործանի էս երկրի արդեն շատ վատ վիճակում գտնվող համակարգը։ Ապրեն իրենք, հալալ է։ Ու կանեն։ Դե կտեսնեք։