Արեն Ապիկյանի գրառումը.

«Հիշում եմ էն վատ, արնախում, կոռումպացված ռեժիմի ժամանակ, որ սենց տեսարան էր լինում ԱԺ դահլիճից, մեր ամենամաքուր, ամենաազնիվ, ամենաամենա այն ժամանակ ընդդիմադիր, իսկ հիմա իշխանական գործիչները և ԶԼՄ-ները ասում էին, տեսեք մեր փողերով ապրող պատգամավորները ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին, օրերով չեն գալիս խորհրդարան, կարևոր օրենքների քննարկումներին չեն մասնակցում և այլ սրտաճմլիկ բաներ:

Այս նկարը այսօրվա ԱԺ-ը նիստից է: Ու չասեք ընդմիջում էր, մարդա ելույթ ունենում ու քննարկում են ոչ ավել ոչ պակաս քայլարաստների սիրած թեման' կոռուպցիայի դեմ պայքարը»: