22:37
Վահագն Վարագյան. «Բացատրեք էս մարդուն, որ Ազգային ժողովն ու քաղաքականությունն ընդհանրապես իր համար բեմ չէ»

Վահագն Վարագյանը ֆեյսբուքում գրել է.

«Հարգելի իշխանավորներ,

Բա սրա նմաններին առաջին պլան կբերե՞ն… Մի քիչ պարապեք հետը, լիկբեզ արեք: Բացատրեք էս մարդուն, որ Ազգային ժողովն ու քաղաքականությունն ընդհանրապես իր համար բեմ չէ, որ սրտի ուզածն ասի, ապուշություններ դուրս տա, մարդիկ էլ ասեն` դե հիմա թատրոն է, դեր է խաղում: Իրեն բացատրեք, որ ասածների համար պետք է պատասխան տա: Դա քաղաքականության օրենքն է: Բացատրեք իրեն, որ խոսքերի ու արարքների համար չպատասխանողին ուրիշ բան են ասում:

Սա պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 10 մարդ է սպանել: Սրան բացատրեք, որ նման մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չէ: Բացատրեք, որ նույնիսկ ձեր իրավապահ համակարգը Քոչարյանի վրա սպանության հոդված չի կարել: Իրեն ասեք, որ մարդիկ հարց են տալիս. տղա ջան լավ չե՞ս, էդ հիմարությունները որ դուրս ես տալիս, կարո՞ղ ես տակիս դուրս գալ: Ասենք` կանչեն դատարան ու հարցնեն` ո՞նց ես պնդում, որ Քոչարյանը 10 մարդ է սպանել: Կարո՞ղ ես ասածդ ապացուցել: Քեզանից հեռու ԱԺ պատգամավոր ես, ասածդ հիմարությունը քեզ ո՞վ է սովորեցրել` վարչապետ Փաշինյանը՞, Գլխավոր դատախազը՞, թե՞ ՀՔԾ պետը: Դու նրանցից նման բան լսե՞լ ես:

Սա ասում է` «Ի՞նչ են արել, որ․․․ զինվորի տուշոնկեն են կոխել, զինվորի փայ սալյարկեն չեն լցրել, պահ, պադումայեշ»: Սրան հարցրեք` պարոն ԱԺ պատգամավոր, եթե ասածդ 10 օրվա մեջ ձեր իսկ Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը չհերքեն, քեզ ո՞նց դիմենք, քեզ ի՞նչ անուն տանք, քեզ ո՞նց անվանակոչեք: Այստեղ կարևոր դեր ունեն նաև լրագրողները: Սիրելիներս, շատ եմ խնդրում. Պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին որ տեսնեք, անպայման հարց ուղղեք` ԱԺ պատգամավոր կա, որ ասում է` «զինվորի տուշոնկեն են կոխել, զինվորի փայ սալյարկեն չեն լցրել»: Դուք` որպես ոլորտի պատասխանատուներ, որպես հեղափոխական իշխանության պաշտոնյաներ, հաստատու՞մ եք դրա ասածը: Ճի՞շտ է ասում, նման բան եղե՞լ է: Խնդրում եմ, այս ուղղեք այս հարցը, որ իմանանք սրան ինչ անուն տանք»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս