Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ Խաշմանյանի հետխաղյա մամուլի ասուլիսը: Որևէ դիտողություն խաղի հետ կապված, արդյունքի հետ կապված, կարծում եմ, անհեթեթ ա: Խաշմանյանի ձեռքի տակ ռեսուրսը թույլ չի տալիս մտածել որևէ ավելի մեծ արդյունքի մասին: Բայց, կա մի բան, որ մեր մարզիչների բոլոր ասուլիսներում ակնառու ա: Ախր, մեր մարզիչներն իրենց իսկ աշխատանքի մասին գրագետ և հասկանալի, միաժամանակ բովանդակլից խոսելու խնդիր ունեն, և էդ խնդիրն ունեն մեր գրեթե բոլոր մարզիչները: Դա ցուցիչ ա, որ նրանք բավական հեռու են բարձրորակ արդյունքի հնարավորությունից: Պրոֆեսիայի մասին գրագետ խոսելը, կարծում եմ, որևէ պրոֆեսիոնալի կարևոր հատկանիշ ա»: