ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի՜ հետընթաց... «Վերնատունը» հանդիսացել է ժամանակի հայ մշակութային, քաղաքական, հասարակական էլիտար գործիչների ակումբ: Հ. Թումանյան, Վ. Տերյան, Ն. Աղբալյան, Լևոն Շանթ... Այնպիսի մտավորականներ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրաբերել են Հայ ազգի հարատևման բագինին:
     Իսկ հիմա ովքե՞ր են իրենք իրենց փորձում որպես մտավոր ընտրանի ներկայացնել... Անձինք, որոնց գերակշռող հատվածի անփառունակ հետագիծն ու ներկան նույնիսկ «Վերնատուն» անունը չի կարող մոռացության մատնել: Հանրային Խորհրդի առաքելությունը Վազգեն Մանուկյանը ձախողեց, դրա հանդեպ հասարակությունում սերմանելով անլուրջ վերաբերմունք: Իսկ հիմա՞...
     Եկեք մեր «Վերնատանը» զգուշությամբ պահպանենք Կոմիտասի, Շանթի, Աղայանի և այլոց ներկայությունը` չթողնելով, որ այն վերածվի քաղաքական բանսարկուների որջի»: