Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հա դե ազգային մասշտաբի խնդիրա, ամեն տեղ ձեռը գցել ամենաբարդ ու խնդրահարույց հարցերին: Դա մեր մեջա, մենք նման կերպ ենք առաջնորդվում ցանկացած հարցում, նույնիսկ որևէ մարդու մասին ֆիլմ նկարելուց:
Հաստատ գիտեիք, չէ՞, ինչ արձագանք կլինի Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելուց, կարելի՞ էր, չէ՞ մեկ այլ մարզիկից սկսել, հետո անցնել Դալուզյանին, բայց չէ, պետք է խաղադրույք անել ամենաշատ քննարկվող հարցի վրա:
Որ մենք մեր ապրած օրերը ավելի ուշադիր վերհիշենք ,կհասկանանք, որ կյանքում գրեթե միշտ այ սենց ընտրում ենք ամենախառը թեման, ամենախառը հարցը ու մտնում ենք դրանց տակ»: