Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով: Բնականաբար ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում վստահաբար Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշները ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը: