Երբ միջնորդ երկրներից մեկի արտգործնախարարը հայտարարում է, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի 3 կողմերին՝ Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, դա դիվանագիտական ձևակերպում է։
Լավրովն այլ բան չէր էլ կարող ասել։ Հո չէ՞ր հայտարարելու, թե լուծումը պետք է բավարարի միայն մեկին կամ երկուսին։
Բայց երբ 3 կողմերի բավարարվածությունից խոսում է պաշտոնական Երևանը, դա արդեն միջազգային մասշտաբի պոպուլիզմ է։ Դա նաև նշանակում է, որ ուզում ես, իբր, խաղաղասեր ու կառուցողական երևալ, բայց իրականում ցույց ես տալիս, որ սեփական տեսակետ չունես, չունես նաև արգելակներ և խուսափում ես պատասխանատվությունից։
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է հաջողվելու բացի ամբողջ Արցախից նաև Սյունիքն ու Երևանը պահանջող Ալիևին բավարարել ու միաժամանակ կյանքի կոչել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը։