ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետը և Երևանի բյուջեն.
2018-ին որպես ավագանու անդամ Երևանի 2019-ի բյուջեի համար վեց առաջարկ էի ներկայացրել, որից հինգը նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել էր։ Մեկ ամիս առաջ դիմել եմ քաղաքապետին, որպեսզի ինձ տա կատարված աշխատանքների հաշվետվությունը։
Պարզվեց, որ առաջարկներիցս միայն մեկն են կատարել՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի հ․ 99 շենքի 1-ին մուտքի վերանորոգման աշխատանքները՝ այն էլ դեռ ընթացքի մեջ:
. Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի հ․ 10 շենքի հարցը լուծելու համար փնտրում են ներդրողներ։ Նաև՝ մինչև տարեվերջ շենքի 1-ին և 2-րդ մուտքի երկու բնակարանների բնակիչներին Երևանի քաղաքապետարանի կոմից տրվելու են վարձավճարներ։ Բայց մյուս բնակիչների հարցը մնաց անորոշ։
Կարծում եմ` ներդրողների՝ մի գեղեցիկ օր հայտնությանn սպասելուն զուգահեռ պետք է ունենալ պլան Ա, պլան Բ․․․
Ի վերջո, սա մարդկանց կյանքի հարց է։ Վստահ եմ` քաղաքապետարանում բարձր պարգևավճարներ ստացող ոչ մի պաշտոնյա մեկ րոպե նույնիսկ չէր ապրի իր գլխին քանդվող տան մեջ։
. Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան 48 անտանիք շենքի տանիքի հետ կապված խնդիրը լուծելու համար նշել են, որ աշխատանքների իրականացման համար կպատվիրվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Պետք է նշեմ, որ այս փաստաթղթերը պետք է պատրաստ լինեին սեպտեմբերին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ ինձ ուղղված գրության համաձայն։ Կամ քաղաքապետարանում աջ ձեռքը չգիտի` ձախը ինչ է անում, կամ էլ պարզապես չեն կարողանում խնդիրը լուծել և ժամանակ են ձգում։
. Մյուս երկու առաջարկներիս մասով քաղաքապետը շատ «շուստրի» է գտնվել։ Առաջարկել էի վերանորոգել Նոր-Նորքի 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցի հ․ 8 շենքի տանիքը վերանորոգել և լուծել Դավթաշեն վարչական շրջանի 7-րդ փողոցի սկզբնամասի ասֆալտապատման և լուսավորության խնդիրը։
Այս առաջարկներն ընդունել են 2019-ի բյուջեի համար, սակայն դրանք դեռ կներկայացվեն 2020-ի համար։ Կարծում եմ` չարժե՝ որպես նոր ընտրված քաղաքապետ արհեստական պուպուշ վարքագիծ դրսևորել, հետո մեկ տարի հետո կատարված աշխատանքի լուսապատկերում բնակարանորեն արտահայտել սեփական քաղաքական անպատասխանատվությունը։
Բյուջեի նախագիծը և դրա կատարողականը քաղաքական շա՜տ զգայուն փաստաթղթեր են, հարգելի՛ Հայկ Մարության։ Դրա հետ մանիպուլյացիաներ անելը շատ թանկ կարող է նստել առաջինը՝ Ձեզ համար, երկրորդը՝ բոլորիս։ Եթե բյուջեի հետ վարվելու քաղաքական կանոններին չեք տիրապետում, խորհուրդ հարցրեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես Ձեր երաշխավոր»։