Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է ու ամեն ինչ լավ եմ հիշում ` մասնավորապես 2016 թ. ցորենի արտերի համար ծեծվող զինվորներին, ՀԵԿ- երը, հիմնադրամի փողերը...
Էդքան գնացի Արցախ չֆայմեցի են մնացածն էլ ինձանով անեի (թե բան թողել է), այսօր համարժեք մրցակից կունենար»:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում որոշվել է, որ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք ընտրություններում: