Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ կառավարության բուհերի բարեփոխման նախաձեռնությունը հանդիպեց ստորջրյա խութերի և անբողջովին կորցրեց գրավչությունը. պատճառը առաջարկների հստակության, համակարգայնության բացակայության մեջ է, հայկական մշակույթ-քաղաքակրթության հումանիստական հաստատունների անտեսման և երկրի զարգացման իրական պահանջների մակերեսային ընկալման մեջ:
     Իրականության մեջ անհետաձգելին հանրակրթության տխուր վիճակի արմատական վերակառուցումն է` ազգային-հումանիստական արժեհամակարգի ներծծվածությամբ:
     Ողջ եղեʹք:
     Չունես լավ դպրոց` կունենաս խնդրահարույց բուհ և որպես հետևանք` դեգրադացված հասարակություն»: