Լրագրող Ռազմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ստամբուլում ինձ օդանավակայան ուղեկցող մեքենայի վարորդը երբ իմացավ հայ եմ՝ միանգամից պայծառացավ։ Արտաքինը հայի չէր, բայց զգում էի, որ հարազատ բան կա մեջը։

Ինձ մեկնեց կրակայրիչը, որի վրա մեծ սիմվոլ էր պատկերված ու հարցրեց՝ գիտե՞ս ինչ սիմվոլ է։ Իհարկե, գիտեի, քանի որ շատ եմ սիրում ալևիներին․ ալևի էր, պաշտում էր հայերին ու ոգևորված միացրեց մեր ամենասիրուն հայկական երգերը։ Ավելի ուրախացա, որովհետև ի տարբերություն Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր շատ ու շատ հայրենակիցների՝ ինքը չարոխային մշակույթի ներկայացուցիչ չէր ու լսում էր ոչ թե ռաբիս ու անմակարդակ երաժշտություն, այլ Կոմիտաս, հին հայկական սիրուն երգեր։

Ճանաչեք ու սիրեք ալևիներին, իրենք շատ լավն են ու շատ են սիրում մեզ, ավելին՝ մեր մշակույթն ավելի լավ գիտեն, քան մեր հայրենակիցներից շատերը։ Մի ալևի աղջկա հետ էլ նախորդ տարի Բեռլինում էի ծանոթացել, ասաց, որ այնքան շատ է սիրում մեզ, որ սկսել է հայերեն սովորել։

Հ․Գ․ ալևիները նաև շատ հավատարիմ են․ Ասադներն իզուր չեն իրենց էդքան վստահում»։