Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույց անող երիտասարդների հետ վարչապետի զրույցում խնդրահարույց մտքերը շատ են: Դրանց թվում՝ «Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական քաղաքականությունը, Կառավարությունն է իրականացնում», «Ֆինանսավորել ենք «Մել» ֆիլմի միայն այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»:
Դե իսկ արիացի- կովկասցի հակադարձումներն աշխարհայացքի դրսևորման տիրույթում են:
Ինչևէ, սրանք բոլորն ընկալման ու մեկնաբանության հարցեր են:
Հաստատուն է այն փաստը, որ ժողովրդի նախարարը շարունակում է խուսափել ցուցարարներից:
Իսկ միգուցե սեփական հրաժարականը պահանջող ցուցարարների հետ հանդիպո՞ւմն էլ է որոշում կառավարությունն՝ ի դեմս վարչապետի, այլ ոչ՝ նախարարը:
Հ.Գ
Փաշինյանը երիտասարդներին հավաստիացրեց, որ հանդիպում նախարարի հետ իրենք կունենան: