ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանրաներ է հրապարակել և կից գրել․

««Նռանե» մարտական դիրք։ Այսօր տղաները պատրաստվում են հերթափոխի, մաքրություն են անում և ահա այսքան ավելացած սնունդ թողնում են նոր հերթափոխին։

Դիրքի ավագ Արա Կարապետյանը պրոֆեսիոնալ սերժանտ է։ Եզակի կայացած հրամանատար, վաշտի հրամանատարի մակարդակի ղեկավար։ Հստակ տիրապետում է իրավիճակին, ցանկացած հարց ինքնուրույն լուծում»։