«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր նախագիծ տեղեկատվության ազատության ոլորտում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին»։ Այն մշակվել է ԱԺ պատգամավորի կողմից առանց քաղաքացիական մասնագիտացած կառույցների հետ խորհրդակցելու մինչ նախագիծը պատրաստելը։ Վերնագրից սկսած այս նախագիծը խնդրահարույց է։ Նախագիծը հակասում է ՏԱ գործող օրենսդրությանը և Օրհուսի Կոնվենցիային»: