2020 թվականին վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումն ավելանալու է 4 մլրդ դրամով։
Եվ պետական միջոցներից ավելի քան 55 միլիոն դոլար դուրս գրել՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար:


Ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ ձեռք բերվեց հենց գործարանից, և գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով և 15 տարուց ավելի։
Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան հնչեցրեց Ազգային ժողովում.


«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: