Ի՞նչ էին ասում ցամաք շատրվաններում թավալ եկող աղջիկները։ Մարմնի ազատագրու՞մ։ Ինչի՞ց։ Ախր մարմինը ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր տարա։ Ջրով լի բաժակի պես։ Ինչի՞ց են ուզում ազատվեն այդ աղջիկները։ Հոգու՞ց։ Ոգեղենի՞ց... Բայց այդ ամենից վաղուց են ազատված։ Ակնհայտ էր դա։
Եվ ուրեմն, սիրելի ընկերներ... Խնդիր կա, լուրջ խնդիր։ Ես պատրաստ չեմ դեն նետել բոլոր դատարկ բաժակները։ Ախր այդ դատարկությունն արդեն շատ շատ է։ Լցնել է պետք դատարկությունը և ոչ թե շպրտել։ Կհարցնեք ո՞նց։ Չգիտեմ։ Ասում էի, չէ՞, լուրջ խնդիր կա։
Գիշերը այդ աղջիկների պրոֆիլներն էի նայում, նրանց, այսպես կոչված լաբորատորիայի աշխատանքն ուսումնասիրում։ Ուրեմն ասեմ՝ այն, ինչ այսօր տեսանք հրապարակում, այսբերգի գագաթն էր ընդամենը։ 3-4 տարեկան երեխաներ կան այնտեղ։ Մայրեր, հայրեր... Հասկանու՞մ եք։ Բա նրանց ի՞նչ անենք։
Լցնել է պետք։ Գոնե թե էն փոքրերին։ Մտածել է պետք, թե ոնց լցնենք։ Թե չէ որ սկսեցինք սաղ շպրտել, վերջում տեսնելու ենք, որ մի քանի հազար մարդ է մնացել ընդամենը։