ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է կատարել․
«Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին խորհրդարանին առընթեր «Պառլամենտարիզմի դպրոց» պայմանական անվանմամբ քաղաքական դասընթացների դպրոց հիմնելու առաջարկով, որտեղ ուսանելու հնարավորություն կունենան խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները, ինչպես նաև որևէ կուսակցության չանդամակցող, սակայն քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները»: