Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ չհասկացողների համար. Նախորդ գրառումներս ոմանք կամ չեն հասկացել, կամ ելնելով իրենց քաղաքական այսօրվա շահերից մեկնաբանում են և «հակափաստարկներ» բերում՝ որպես «մարդու իրավունքների» առարկան սերտած «գերազանցիկներ»։ Այսպես, ըստ մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի, ըստ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ըստ ՀՀ Սահմանադրության և այլն, յուրաքանչյուր ոք, անկախ նրա նախկինում դատապարտված լինելուց, իրավունք ունի կարծիքի և այլն և այլն։
5+, ծափահարություններ․․․
Այսպես էլ կրոնական համընդհանուր դոգմաներ էին ընդունված միջնադարում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում՝ մարքս-լենինյան համընդհանուր դոգմաներ։ Եվ, ինչպես այսօր, այն ժամանակներում էլ «գերազանցիկները»՝ ինկվիզիցիայի ջատագովներն ու կոմսոմոլները հղումներ էին անում «համընդհանուր հռչակագրերին» և արդարացնում ռեպրեսիաները։ Եվ հենց մարդկության պատմությունն է ցույց տալիս, որ ժողովրդին, մանավանդ չկրթված ամբոխին՝ միշտ էլ կարելի է խաբել և միշտ էլ կգտնվեն «գերազանցիկներ», որոնք նույնպես կամ խաբված կլինեն, կամ կօգտվեն իրավիճակից։
Իսկ այժմ, ըստ էության․
Իհարկե, ցանկացած անձ, իրավունք ունի կարծիք ունենալու և այն տարածելու, անկախ նախկինում նրա դատապարտված լինելուց։ Այո՛, և ևս մեկ անգամ ՝ այո։ Բայց․․․ բայց մի բան է, որ մարդ նախկինում դատապարտված լինի, իր քաղաքական հայացքների համար, այլ բան է, որ մարդ դատապարտված լինի կեղծարարության, մանավանդ պատերազմող երկրում բանակից խուսափելու համար։ Այդ անձնավորությունը, ժողովրդավարական, իրավական և այլ երկրում, իհարկե, ունի և կարծիքի և այն տարածելու իրավունք։ Բայց այլ հարց է, թե նախ այդպիսի քաղաքակիրթ երկրում, այդ անձը արդյոք կհամարձակվե՞ր հրապարակայնորեն կարծիք արտահայտելուց, իսկ պետական մարմինները և հասարակությունն ինչպես կվերաբերվեին այդ անձնավորությանն ու նրա տեղեկություններին։ Քաղաքակիրթ երկիր չի նշանակում միայն ժողովրդավարական և իրավական։ Քաղաքակիրթ երկրներում գործում են նաև չգրված բարոյական նորմեր։
Չհասկացա՞ր, նորից կարդա»:
«Քաղաքակիրթ երկրներում գործում են նաև չգրված բարոյական նորմեր». Ավետիք Իշխանյան
22:36 - 30.Հոկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
03/07/24 11:13
Դիմանալու չի. Ավետիք Իշխանյան
16/11/21 11:01
«Բռնապետիկը կատաղած է». Ավետիք Իշխանյան
26/02/21 20:22
«Վարչապետի «ՊՈՏԵՆՑԻԱԼԸ»». Ավետիք Իշխանյան
17/02/21 18:52
«Ստի և կեղծիքի շքերթը շարունակվում է». Ավետիք Իշխանյան
11/02/21 19:32
«Նախկին նվիրյալ ՀՀՇ-ական, այսօր արդեն երդվյալ իմքայլական Հովհաններ Իգիթյանը, խորը և իմաստուն վերլուծություն է արել». Ավետիք Իշխանյան
10/01/21 19:43
Վարչապետը ցանկալի հյուր չէ Պուտինի համար. Ավետիք Իշխանյան
29/12/20 10:01
Ինչ ճակատագիր է մեզ սպասվում․ Ավետիք Իշխանյան
28/12/20 23:21
«Այսօր Գորիս-Կապան ճանապարհն արդեն թշնամունն է։ Սպասենք հաջորդ զիջումներին, մինչև․․․». Ավետիք Իշխանյան
26/12/20 23:35
«Մենք ուրիշ ենք-2». Ավետիք Իշխանյան
24/12/20 00:05
«Ամոթ մեզ». Ավետիք Իշխանյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան