Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի, Սահմանադրական դատարանի թույլտվությունը հարցաքննության համար պետք չէ»,-նշեց Խաչատրյանը։
Անդրադառնալով որպես մեղադրյալ ներգրավելու մասին հարցին՝ նա չպատասխանեց․ «Դա իրավական վեճ է, դրա մասին հիմա չեմ խոսի»։
Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»: