ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Վազգեն Մանուկյանը շաբաթը մեկ տարբեր ԶԼՄ-ներում հարցազրույց է տալիս իշխանության դեմ, բայց բողոքում մամուլի ազատությունից:
2008 թվականի Մարտի 1-ի և 1996 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական պրոցեսների մեջ զուգահեռ է անցկացնում ու ասում, որ իրենք խուսափեցին արյունից, այն պարագայում, երբ փաստացի անիմաստ բախում հրահրեց:
Հասկացանք 2008-ից սկսած Սերժ ու Ռոբերտ տանդեմի հետ համագործակցել ա, բայց, ախր, հիշում ենք էն 1996 թվականի'
«20 րոպեից եկեք մեր ետևից»-ը'
թեև պարզ հասկանում էր, թե ինչ է լինելու:
Այդ օրը ծեծված- ջարդված Էն խեղճ պատգամավորներից գոնե ամաչի:
Ախր այս մարդուն, ով մնացել է 1996 թվականում, ասեք' Լևոնը էլ չկա, Սերժն ու Ռոբերտը նույնպես չկան: Այսօրվա Բաբաջանյանի կոզմից իր վերաբերյալ արված հայտարարության մեջ Արման Բաբաջանյանի կամ Հանրային խորհրդի հրաժարականի հարց չէ:
Սա 1999 թվականի ոճրագործությունն իրականացնողի խոսքն է' ՀՀ գլխատելու վերաբերյալ: Դասալիք ասելու կամ, չգիտեմ, ծիծաղալու տեղ չէ: Կոնկրետ մեղադրանք է հնչել, որը պատասխան պետք է ստանա ու վստահեցնում եմ կստանա:
Իսկ ինչ մնում է ծիծաղալուն' մեր ծիծաղը իր վրա վաղուց է եկել, անցել, գնացել է.»: