Պրոդյուսեր Արա Ղազարյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է.
«Ջահելությունը սոց ցանցերում տժալու և հումորներ անելու նոր թեմա ա գտել...
Առիթը՝ Վանաձորում օրեր առաջ տեղադրված Անդրանիկի արձանն ա:
Ես տժալու, հումորներ ու սրամտություններ անելու փոխարեն բոլոր Վանաձորցիներին կոչ եմ անում չհանդուրժել այս խայտառակությունն իրենց սիրելի քաղաքում:
Մեծ զորավար Անդրանիկը նման խայտառակ վերաբերմունքի արժանի չի...
Բոլորիդ կոչ եմ անում հասարակական բողոքի ալիք բարձրացրել, որպեսզի պատկան մարմինները մեկ օր առաջ ապամոնտաժեն այս «հուշարձանը»»: