Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Անթույլատրելի և վիրավորական է Արցախը հակահեղափոխության օջախ դիտարկելը:
Առկա է նպատակաուղղված արշավ՝ ընդդեմ Արցախի իշխանությունների:
Կան ուժեր, որոնք շահագրգիռ են ՀՀ-ի և Արցախի իշխանությունների հարաբերությունների սրմամբ, հայության տարբեր հատվածների միջև ատելության սերմանամբ, ինչու չէ՝ Արցախում ֆորսմաժորային իրավիճակների ստեղծմամբ»։