Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին: Որքան էլ ասենք, որ ԱՄՆ-ն քրդերին դավաճանեց, միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ հենց ԱՄՆ-ն է դարձել այսօր միջնորդ քրդերի և թուրքերի միջև: ԱՄՆ նախագահը ուղիղ կապի մեջ է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի գեներալ Մազլում Աբդիի հետ և նրա հետ քննարկում է առաջարկներն ու միջնորդությունները:
ՌԴ-ն նույնպես միջնորդ է, սակայն Ասադի և Էրդողանի միջև և փորձում է համաձայնության եզրեր գտնել՝ շրջանցելով քրդերին:
Պատահական չէ, որ Էրդողանն անընդհատ հայտարարում է, որ երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի «ահաբեիկչների» հետ՝ նկատի ունենալով հենց SDF-ին, սակայն դեմ չէ միջնորդավորված, իսկ չի բացառվում՝ մի որոշ պահից սկսված արդեն ուղիղ բանակցության գնա Ասադի հետ»: