Ժամկետից 1.5 ամիս շուտ ծնված հիվանդոտ սևամորթ տղան 1950-ի մայիսին աղքատների ծննդատանը ապագա մեծ երաժիշտ Սթիվի Ուոնդերն էր: Ասացին, որ կապրի, բայց կույր է 2 աչքերից :
Մայրը տղային դաստիարակեց այնպես, որ տղան երբեք չխղճա ինքն իրեն, չնկատի իր կուրությունը ու կարողանա ապրել հետաքրքիր: Սովորեցնում էր նաև տարբերել գույները և ձայները, հիանալի կերպով կողմնորոշվել, կարդալ նույնիսկ ոչ կույրերի համար նախատեսված գրքեր:
Չորս տարեկանում Սթիվին արդեն շրթհարմոն էր նվագում, ավելի ուշ' թմբուկ և այլ գործիքներ:

Տասնմեկ տարեկանում սոլո ալբոմի պայմանագիր է կնքում հեղինակավոր «Մոթաուն» ընկերության հետ և երկու տարվա ընթացքում հռչակվում որպես «ՙՓոքրիկ հրաշք», դառնում ստուդիայի լավագույն երգիչը' մշտապես զբաղեցնելով հիթ շքերթների բարձրագույն տեղերը:
Հաջորդող 9 տարիներին «Փոքրիկ հրաշքը» դառնում է Միացյալ Նահանգների ամենահանրահայտ երգիչ-երգահաններից մեկը:

20 տարեկանում ձեռք է բերում նորարարի համբավ: Հենց նա է նոր էլեկտրոնային տարրեր, մասնավորապես' սինթեզատոր մտցրել «սև երաժշտության» մեջ:

Նա «Սոուլը» դարձրեց ոչ միայն հոգու համար կատարվող երաժշտություն, այլև հիմնավոր երաժշտաոճ: Դրա շնորհիվ կարողացավ պայքարել սոցիալական և քաղաքական մի շարք շահավետ փոփոխությունների համար: Սթիվի Ուոնդերի երգերից շատերում կանանց նկատմամբ բռնության, ռասիզմի, ալկոհոլիզմի թեմաներն են շոշափվում: Վաճառել է շուրջ 70 միլիոն իր ձայնասկավառակներից, ստացել «Գրեմիի» 17 մրցանակ: Մշտապես մասնակցում է բարեգործական համերգների և օգնում սոցիալական հիմնադրամներին:

Կյանքում շատ սիրառատ է: Ամուսնացած է եղել մեկ անգամ, բայց ունի 4 երեխա տարբեր կանանցից: