Դժվար է բառերով որակել այն «մարդուն» ով կարող է անպաշտպան կենդանուն կախել, խեղդել կամ մասնատել։
Հարկավոր է ավելի խիստ պատժել բոլոր նրանց, ովքեր հաճույքի կամ սեփական խեղված հոգեբանության արդյունքում կարող են դաժան վարվել անպաշտպան կենդանիների հետ։
Եվ այսօր մենք դա արեցինք՝ Նաիրա Զոհրաբյանի ( Naira Zohrabyan ), Շաքե Իսայանի ( Shake Isayan) և Էդուարդ Բաբայանի ( Էդուարդ Բաբայան ) հետ, միասին հեղինակած նախագծի շնորհիվ։
Ազգային Ժողովն այսօր ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը։
Առանձնահատուկ կարևորում եմ տիկին Զոհրաբյանի կողմից տարված հետևողական աշխատանքները։
Վստահ եմ, որ մարդկային արժեքներին են դասվում նաև անպաշտպան ու մեր հոգածության կարիքն ունեցող կենդանիների հանդեպ ունեցած վերաբերմունքն ու հոգատարությունը։
Ընդունված օրենքի նախագիծը ստորև՝․․․