17:42
«Կատարվածի մեղավորները ՀՔԾ պետից մինչև դատավոր պատասխան են տալու»

Եվ ուրեմն

1. Գագիկ Հարությունյանը հայտարարում է, որ ՈՉ ՄԵԿ իրեն չի ստիպել վաղաժամ հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից: Որոշումը կայացրել է ինքը, քանի որ նպատակահարմար չի համարել լինել և ԲԴԽ խորհրդի անդամ, և ՍԴ նախագահ:

2. ՍԴ աշխատակազմի այնժամանակվա ղեկավար Առուշան Հակոբյանն իր ցուցմունքում նշել է, որ ՍԴ-ն Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ԱԺ է ուղարկել մարտի 2-ին՝ առձեռն:

3. ԱԺ ընդհանուր բաժնի այնժամանակվա ղեկավարը պնդում է, որ Արսեն Բաբայանն իրեն որևէ հրահանգ չի տվել ՍԴ-ից ստացված գրության կապակցությամբ:

4. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարում է, որ գործել է բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում, ինչի վկայությունն է էն, որ ՍԴ-ից ստացած գրության նույն օրը հայտարարում է արել, որը մինչև օրս պահպանված է ՍԴ կայքում:

5. Արսեն Բաբայանին մեղադրում են ՍԴ-ից ստացված գրության ԱԺ մուտքի ժամկետը կեղծելու մեջ: Իբր թե ԱԺ-ն մարտի 5-ին է ստացել գրությունը, բայց մուտք է արել հետին թվով՝ մարտի 2-ին: ՄԻՆՉԴԵՌ ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ցուցմունքի, ՍԴ-ն հենց մարտի 2-ին է էդ գրությունն ուղարկել ԱԺ:

ԵՎ ոչ մեկ չի կարողանում բացատրել թե ինչի՞ էր պետք կեղծել էդ գրության՝ ԱԺ մուտք գործելու ժամկետը, երբ դա որևէ կերպ չի ազդել ոչ Գագիկ Հարությունյանի հրաժարականի, ոչ Հրայր Թովմասյանի առաջադրման և ոչ էլ ընտրության վրա: Հրայր Թովմասյանին ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում է առաջադրել մարտի 13-ին:

Հարց՝ ի՞նչ հանցանք ա գործել Արսեն Բաբայանը: Պատասխան՝ ոչ մի:

Հարց՝ տեսականորեն ինչի՞ համար պիտի նման հանցանք գործեր Արսեն Բաբայանը: Պատասխան՝ ոչ մի բանի համար:

Մինչդեռ Արսեն Բաբայանն արդեն երրորդ օրա՝ ապօրինի կերպով զրկված է ազատությունից: Քանի որ նրա ձերբակալությունը կատարվել է համեներման տակ ընկած հոդվածով: Իսկ երեկ դատական նիստ չի կայացել՝ դատարան-ՀՔԾ հանցավոր համագործակցության պատճառով:

Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործն ու շինծու մեղադրանքը իրավագիտության դասագրքերում ներառվելու է որպես պարտադիր օրինակ՝ «ինչպիսի չպիտի լինի արդարադատությունն ու իրավական համակարգը» վերնագրով: Եվ կատարվածի մեղավորները ՀՔԾ պետից մինչև դատավոր պատասխան են տալու:

Վահրամ Պետրոսյանի էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս