Լյովա Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վաղուց էի մտմտում՝գրել,թե չգրել: Դժվար է գրել աշակերտիդ մասին, ինչպե՞ս կընկալվի: Այնուամենայնիվ, որոշեցի գրել:
Սիրելի Գևորգ: Ազգանունով՝ Պետրոսյան, չեմ դիմում, քանի որ աշխարհի ոչ մի ուսուցիչ աշակերտին ազգանունով չի դիմում, ինչ փառքի էլ հասնի աշակերտը: Կարծում եմ, որ Նյուտոնի ուսուցիչը նրան դիմել է անունով, Նապոլեոնի, Մակեդոնացու ոսուցիչները նույնպես: Համոզված եմ , որ քեզ համար ամենաանառարկելի հեղինակության՝ Ծառուկյանի ուսուցիչն էլ նրան դիմում է Գագիկով:
Չկա ուսուցիչ, որ չուրախանա իր աշակերտի հաջողություններով, ես բացառություն չեմ: Երբ նախարար էիր, պարծենում էի, անկախ Բարգավաճի հանդեպ իմ վերաբերմունքից: Կարճ ժամանակում ձախողեցիր՝ տխրեցի:
2017-ին դարձար պատգամավոր, ինձ հեռացրիր ՖԲ-ի քո ընկերներից: Ես ըմբռնումով մոտեցա, որպես ուսուցիչ ներեցի, հասկանալով, որ քեզ համար դժվար էր ընդդիմադիր ուսուցիչ ունենալ: Շեֆ իմանար, կզարյանար:
Այ հիմա քեզ չեմ կարողանում հասկանալ:
Քննադատիր, ինչքան ուզում ես,բայց, ինչու՞ ես այդքան ագրեսիվ: Ամեն օր հարցազրույցներ ես տալիս Քոչարյանից սնվող ԶԼՄ-ներում: Ավելի ակտիվ ես, քան նրա աջակիցները: Անընդհատ շեշտում ես, որ սա հեղափոխություն չէր, հակադրվելով շեֆիդ, որը պարծենում էր, որ օգնել է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ:
Գևորգ, հասկանում եմ, որ հանձնարարություն ես կատարում, ընտանիք պահելու խնդիր կա, բայց սկզբունքն ավելի կարևոր է: Արժեքներ կան, որ չի կարելի տրորել: Զգույշ, քեզ չթողեն մենակ, ինչպես տարիներ առաջ:
Հներին վերադարձ չկա, Գևորգ:
Հ.Գ. Խնդրում եմ մեկնաբանություններ չգրել»: