ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի արձագանք Հայաստանում Սահմանադրության էկզեկուցիայի, քաղաքական գալվանիզացիայի եւ նախկինների դեմոնիզացիայի, Արմեն Սարգսյանը մասնակցեց ճապոնական կայսրի ինտրոնիզացիային:
Հետո գնալու է Վատիկան՝ նոր սրբերի կանոնիզացիայի։
Հետո Շվեյցարիա՝ կաթի պաստերիզացիայի։
Հետո Ֆրանսիա՝ կրեմ-բրյուլեի կարամելիզացիայի։
Հետո Իսրայել՝ նորածինների ցիրկումցիզացիայի։
Հետո Իտալիա՝ գինու դեգուստացիայի։
Հետո Ռուսաստան՝ բաժնետոմսերի կապիտալիզացիայի։
Մի խոսքով, իրավիճակի տոտալ էրոտիզացիա...»: