Իշխանական քարոզչական թիմը մնացել է էժան լայք հավաքողների հույսին։ Հիշու՞մ եք, մի 3-4 տարի առաջ տասնյակներով կայքեր ծլեցին՝ հիմնականում անհասկանալի դոմեյններով, նույնքան անհասկանալի cms-ներով ու շատ գռեհիկ բովանդակությամբ։ Որ սենց նյութեր էին գրում՝ «Բրազիլիացի 13 տարեկան աղջիկը զույգ կատու է ծնել», «Պուտինի ու Մերկելի ռոմանտիկ հանդիպումը Հնդկական օվկիանոսի ջրերի տակ» և այլն։ Ֆեյսբուքյան լայք հավաքող լակոտների խմբեր էին, որ #Երկիր_ՀԺ-ում փաստորեն, նոր պիտանելիություն են ստացել՝ Նիկոլին քննադատողների մասին նույնաբովանդակ «նյութեր» են գրում։
Վերջին մեկ ամիսը ես էլ եմ հայտնվել դրանց թիրախում։ Իմ լուսանկարով, ասածներիս խիստ կամայական մեկնաբանությամբ լուրեր են գրում, դնում իրենց մեկ-երկու շաբաթ կյանք ունեցող կայքերում ու շեյրում սաղ ցանցում։ Նայում եմ՝ հարյուրներով ֆեյքեր ու ֆեյքատիպ օգտատերեր լայքում ու մեկնաբանում են այդ աղբը, բայց մեջները ձևի համար մի մի ծանոթ անուն չկա։
Այս ամենի մասին, իհարկե չէի գրի, եթե մի հետաքրքիր օրինաչափություն չլիներ։ Դեբիլների ապստամբության սպասարկուները Նիկոլի ընդդիմախոսների անունից այնպիսի բաներ են գրում ու տարածում, որ մտածում ես՝ իրենք մեզնից լավ գիտեն, թե ով են ու ինչ են անում)))))։ Ու այդ ապուշներին, որոնց ի դեպ անվանական գիտեմ (օրինակ, քաղաքացի Ս.Հ.-ն), իշխանական թիմը վճարում ու բան է վստահում։ Աշուղ Ջիվանին թե ողջ լիներ, իր հայտնի «Խելքի աշեցեք» երգին մի քանի տուն էլ կավելացներ։