«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ոնց հասկանում եմ, Արման Բաբաջանյանը միայնակ ավելի արդյունավետ գործ է անում Հրայր Թովմասյանից ՍԴ-ն ազատագրելու հարցում, քան ողջ «Իմ քայլը» խմբակցությունը:
Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ Հրայր Թովմասյանը էպիզոդ է: Պետության զավթման էպիզոդ: Եվ պետք չի պայքարել նրա դեմ, կամ նրան ՍԴ-ից հեռացնելու համար:
Պետք է մի շարք միջոցներով ձերբազատվել պետության զավթման բոլոր դրսևորումներից ու մնացորդներից»: